«Ննջեց ստեղծագործական բուռն գործունեության հարուստ վաստակով, սիրված ու գնահատված»․ Գարեգին Բ-ն ցավակակցագիր է հղել Ջիվան Գասպարյանի ընտանիքին - RadioVan.fm

Онлайн

«Ննջեց ստեղծագործական բուռն գործունեության հարուստ վաստակով, սիրված ու գնահատված»․ Գարեգին Բ-ն ցավակակցագիր է հղել Ջիվան Գասպարյանի ընտանիքին

2021-07-06 21:02 , Общество, 887

«Ննջեց ստեղծագործական բուռն գործունեության հարուստ վաստակով, սիրված ու գնահատված»․ Գարեգին Բ-ն ցավակակցագիր է հղել  Ջիվան Գասպարյանի ընտանիքին

Հուլիսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել դուդուկահար, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի սգակիր ընտանիքին։

Վեհափառի ցավակցագրում ասված է․

«Հայ երաժշտարվեստի երախտավոր, տաղանդաշատ դուդուկահար Ջիվան Գասպարյանը ի Տեր ննջեց ստեղծագործական բուռն գործունեության հարուստ վաստակով, սիրված ու գնահատված մեր ժողովրդի կողմից։ ․․․ Նա տասնյակ տարիներ Հայաստանի և արտերկրի բազմաթիվ բեմերում ներկայացրեց հայ երաժշտարվեստի գոհարները՝ ծառայելով մեր մշակույթի ճանաչման ու տարածման երախտարժան գործին:

Բարեհիշատակ Ջիվան Գասպարյանի կատարումները լայնորեն օգտագործվել են նաև համաշխարհային կինոարվեստի ասպարեզում մեծ հաջողություններ արձանագրած ֆիլմերում։ Դուդուկի մեծ վարպետը իր ուրույն ձեռագրով ու արվեստագետի ճաշակով արժանացել է հայրենական ու միջազգային բազմաթիվ պարգևների ու մրցանակների, պետական բարձր կոչումների»։

Նորին Սրբությունը հայցել է, որ Ողորմածն Աստված երկնային Իր հանգրվաններում լույսերի ու խաղաղության մեջ ընդունի հանգուցյալ իր ծառայի՝ Ջիվան Գասպարյանի լույս հոգին և արժանացնի երանավետ հանգստյան:

Հայտնել էինք, որ ԱՄՆ-ում 92 տարեկանում կյանքից հեռացել է դուդուկի լեգենդար վարպետ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը: Լեգենդար երաժշտի մահպան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Лента

Рекомендуем посмотреть