«5165»-ը ևս մերժել է Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը - RadioVan.fm

Онлайн

«5165»-ը ևս մերժել է Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը

2021-06-23 09:55 , Политика, 1330

«5165»-ը ևս մերժել է Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը, որի առաջնորդը 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրն է՝ «Հայ ասպետ» դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանը, մերժել է իշխող քաղաքական ուժի ղեկավարի հետ հանդիպումը։

Շարժման տարածած հայտարարությունում ասված է․

«Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի հետ այսօր փորձել է կապ հաստատելվարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Առաջարկված օրակարգում էր հանդիպումը իշխող քաղաքական ուժի ղեկավարի հետ։ Առաջարկը մերժվել է։

Տեղեկացնում ենք նաև, որ ընդդիմադիր որոշ ուժերի կողմից միասնական հարթակով ընտրությունների բողորքարկման համար ՍԴ դիմելու առաջարկը ևս մերժվել է։

Հարկ եղած դեպքում 5165 շարժումը կօգտագործի անհրաժեշտ իրավական ևքաղաքական գործիքակազմը` բողոքարկման գործընթաց մեկնարկելու համար։

5165 շարժումը շարունակում է իր գործունեությունը նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Դրանց վերաբերյալտեղեկատվությունը հասանելի կդառնա մոտ ապագայում»։

Նշնեք՝ «5165»-ը ավելի վաղ էլ հայտարարել էր, որ չի ընդունում ընտրության արդյունքները՝ ընդգծելով, որ «ներկա վարչախմբի գոյությունը կործանարար է մեր պետականության համար»։

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ մասնակից 25 քաղաքական ուժերից քվեների 53,92%-ով հաղթող ճանաչված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ «նորընտիր խորհրդարանում կունենան սահմանադրական մեծամասնություն և կձևավորեն կառավարություն», նշել էր, որ պետք է զբաղվեն ազգային և հանրային միասնությունը վերականգնելու խնդրով և առաջին օրերից քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեն ընտրություններին մասնակցած «բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին»:

Երեկ նա արդեն հանդիպել է ընտրություններին մասնակցած 25 քաղաքական ուժերից մի քանիսի առաջնորդների հետ։

Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը մերժել է նաև «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը։

Лента

Рекомендуем посмотреть