Անկարան ծրագրում է Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել: Այդ մասին այսօր հայոց բերդաքաղաք պաշտոնական այցի ժամանակ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ընդգծելով, որ այդպիսով տարածաշրջանում կապահովեն ավելի բեղմնավոր գործունեություն:
«Մյուս կողմից, Ադրբեջանը շատ նշանակալի է համարում Հարավային Զանգեզուրի միջանցքի նախագիծը, և մենք դրան աջակցում ենք: Այս ծրագրի իրականացումից հետո կբացվի Արևելքից դեպի Արևմուտք նոր համատեղ միջանցք, որը բոլորը կարող են օգտագործել: Սա շատ կարևոր է»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահը:
Նշենք՝ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով օկուպացված Շուշի է այցելել այսօր: Այցի ընթացքում Անկարան և Բաքուն ստորագրել են երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների մասին՝ «Շուշիի հռչակագիր»: