Էրդողանն ու Ալիևը ստորագրել են ռազմական փոխօգնություն և համագործակցություն ենթադրող «Շուշիի հռչակագիր» - RadioVan.fm

Онлайн

Էրդողանն ու Ալիևը ստորագրել են ռազմական փոխօգնություն և համագործակցություն ենթադրող «Շուշիի հռչակագիր»

2021-06-15 20:45 , Политика, 1300

Էրդողանն ու Ալիևը ստորագրել են ռազմական փոխօգնություն և համագործակցություն ենթադրող «Շուշիի հռչակագիր»

Արցախի Հանրապետության՝ ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաքում Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիր են ստորագրել՝ այն որակելով «պատմական»:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Շուշիի հռչակագիր» անվանումը ստացած փաստաթուղթը հիմնված է Կարսի պայմանագրի վրա, հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:

Փաստաթղթում կարևոր տեղ է զբաղեցնում հատկապես «ընդհանուր ազգային շահերի տեսանկյունից քաղաքական, ռազմական և անվտանգության ոլորտներում համակարգված և համատեղ գործունեության խրախուսումը»:

Նշվում է, որ կողմերից որևէ մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության կամ անվտանգության դեմ երրորդ պետության կամ պետությունների կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում նախատեսվում է ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին համահունչ համատեղ խորհրդակցություններ անցկացնել, միմյանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, ուժային ուկառավարման կառույցների համակարգված գործունեության կազմակերպում։

Բացի այդ, փաստաթղթում շեշադրվում են համատեղ ջանքերը՝ Զինված ուժերը ժամանակակից պահանջներին համապատասխան արդիականացնելու ուղղությամբ, իրականացնել միջոցառումներ՝ ուղղված պաշտպանական կարողությունների ու ռազմական անվտանգության, մարտունակության բարձրացմանը։ Նախատեսում է նաև սերտ համագործացություն զենքի կառավարման ուղղությամբ՝ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների վրա և այդ նպատակների համար համապատասխան կառույցների ու հաստատությունների գործունեության ապահովում։

Նշենք՝ Թուրքիայի նախագահի այցը հայկական Շուշի դատապարտել են Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները՝ այն որակելով սադրիչ և միջազգային իրավունքի կոպտագույն խախտման, մարդատյացության, ցեղասպան ու ահաբեկչական քաղաքականության վառ դրսևորում։

«Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ» դատապարտել են նաև Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները՝ այն դիտարկելով որպես սպառնալիք:

Лента

Рекомендуем посмотреть