ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, դաշնակցական Իշխան Սաղաթելյանն արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 18-ին ուղիղ եթերում կայանալիք բանավեճում Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր Պետրոսյանին սպասելու մասին հայտարարությանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դավաճանների հետ չեն բանավիճում և քննարկումներ չեն ծավալում՝ նրանց պետք է ուղարկել գրողի ծոցը և վերջ։
Հունիսի 20-ին հայ ժողովուրդը դա կանի ։
Դեպի՛ ուժեղ Հայաստան»։
Հիշեցնենք՝ մայիսի 30-ին Ապարանում, «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համակիրների հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Ռոբերտ Քոչարյանը պետք է բացատրություն տա, թե 97-98 թթ․ ինչու է Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից»։ Նա նշել է, որ ակնկալում է բացատրություններ ու որ՝ և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում է հունիսի 18-ին կայանալիք ուղիղ եթերում բանավեճի։