«Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, մինչև Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթղթին, ինչի մասին այսօր կառավարության նիստում հաստատել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ստորագրվելիք փաստաթուղթը 100%-ով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին։
«Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, մինչև ադրբեջանական զորքերը տեղակայված են Հայաստանի ինքնիշխան տարածքում:
Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, մինչև Հայաստանում իշխանության է բարոյական օրենքներից զուրկ շակալների ոհմակը:
Այսօր, 19:00 Կառավարության շենքի մոտ»,-գրել է Արմեն Աշոտյանը։