«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի թելագրամի ալիքով ժամ առաջ տարածվել է շատ շուտով ստորագրվելիք Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարության ողջ տեքստը։
Հիշեցնենք՝ փաստաթղթի մասին բարձրաձայնել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Այսօր արդեն, ՀՀ կառավարության նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Մինասյանի հրապարակած փաստաթղթին, որի համաձայն՝ Հայաստանը և Ադրբեջանը պատրաստվում են նոր փաստաթուղթ ստորագրել, որում, ըստ Մինասյանի, դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով», հայտարարել է, որ, այո, ինքն այդ թուղթը ստորագրելու է։ Փաշինյանը, սակայն, կոռեկտ չի համարել այն հրապարակել՝ վստահեցնելով, որ ստորագրվելիք փաստաթուղթը 100%-ով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին։
Հայտարարության հրապարակված հավելվածում ասվում է.
«Ոսկանապատ»-ի հրապարակած փաստաթղթում, ահա, ասված է․
«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին՝
1. Ի զարգացում այն ջանքերի, որոնք միտված են տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդմանը, ձեռնարկվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ին երեք երկրների առաջնորդներիհայտարարություններին համապատասխան, ստեղծվում է համատեղ հանձնաժողով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման հարցերով, որին կհետևի սահմանագծումը:
2. Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունները մինչև 2021 թվականի մայիսի 31-ը Հանձնաժողովի շրջանակներում ձևավորում են պատվիրակություններ:
3. Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մինչև 2021 թվականի մայիսի 31-ը ձևավորում էազգային պատվիրակություն՝ իրականացնելու խորհրդատվական աջակցություն հանձնաժողովի շրջանակում:
4. Պատվիրակությունները գլխավորվում են հատուկ լիազորված ներկայացուցիչների կողմից նշանակված Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային օրենսդրության համապատասխան:
5. Հանձնաժողովը մինչև 2021 թ. հունիսի 30-ը անցկացնում էառաջին նիստը, որի արդյունքում ձևավորվում է հիմնական ուղղությունների և աշխատակարգի ցուցակ, ինչպես նաև հաստատում է փորձագիտական խմբի կազմը իշխանության և կազմակերպությունների իրավասու մարմինների պաշտոնատար անձանց թվից:
6. Փորձագիտական խմբերը հաձնաժողովի նիստից հետո մեկամսյաժամկետում ներկայացում են իրենց իրավասության շրջանակում միջոցառումների ցանկը:
7. Այս հայտարարության իրականացման ու Հանձնաժողովի աշխատանքների նպատակներին հասնելու առնչությամբ բոլոր հարցերը կլուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համատեքստում»:
Հիշեցնենք՝ նախօրեին՝ մայիսի 19-ին, Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ բանակցություններից հետո, հայտարարել էր, որ Ռուսաստանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, սահմանին իրավիճակի կարգավորման հարցում առաջարկել է օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին և հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում այդ երկիրը կարող է մասնակցել որպես խորհրդատու կամ միջնորդ։
Լավրովի այս հայտարարությանը հետևեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված զգուշացումն այսն մասին, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը՝ առանց անվտանգության գոտու ստեղծման, կդառնա նոր իրավախախտումների ու նոր լարվածության պատճառ։