Որպեսզի վտանգի աստիճանը ընկալելի լինի․ Արշավիր Ղարամյանը՝ Սյունիքի բարձրավանդակից տեսանելիության մասին - RadioVan.fm

Онлайн

Որպեսզի վտանգի աստիճանը ընկալելի լինի․ Արշավիր Ղարամյանը՝ Սյունիքի բարձրավանդակից տեսանելիության մասին

2021-05-13 12:16 , Политика, 1320

Որպեսզի վտանգի աստիճանը ընկալելի լինի․ Արշավիր Ղարամյանը՝ Սյունիքի բարձրավանդակից տեսանելիության մասին

Արցախի հերոս, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի (ԱՀ ԱԽ) նախկին քարտուղար, Արցախի անզգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն, անդրադառնալով Սյունիքի մարզի Սև լճի տեղանքում տիրող իրավիճակին, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․

«Մեծ Իշխանասար, լեռնագագաթ Սյունիքի բարձրավանդակում։ Այն Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր գագաթն է (3549 մ)։

Որպեսզի վտանգի աստիճանը որոշ կենդանիների համար ընկալելի լինի նկարներում պատկերված է լեռնազանգվածի տարբեր կետերից անզեն աչքով 10 կմ շառավղով (կանաչ հատվածները) տեսանելիությունը։

Տեխնիկական միջոցների (տեսադիտարկման և կրակի կառավարման օպտիկաէլեկտրոնային) կիրառմանդեպքում այն կդառնա մի քանի տասնյակ կմ»։

Հիշեցնենք՝ երեկ՝ մայիսի 12-ի վաղ առավոտյան, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, Սյունիքի սահմանային հատվածներից մեկում՝ Սև լիճ տեղանքում,հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և մինչև 3,5 կիլոմետր խորացել։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կեսգիշերին հրավիրված Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստում ադրբեջանական կողմի գործողությունները «դիվերսիոն անցում» է որակել։

Այսօր ևս ԱԽ նիստ է գումարվելու։

Лента

Рекомендуем посмотреть