ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով - RadioVan.fm

Онлайн

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով

2021-05-05 16:01 , Политика, 1064

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ այսօր պատվաստվել է նոր կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ՝ չինական«Սինովակ» ընկերության «Կորոնավակ» պատվաստանյութով, որի 10 հազար չափաբաժին՝ 50 հազար անձի համար Հայաստան է բերվել մայիսի 2-ին։

Ի դեպ, մայիսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, չցանկանալով բացահայտել, թե ինքն անձամբ որ պատվաստանյութով է պատվաստվել, ասել էր, որ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պատվաստվել է անգլո-շվեդական AstraZeneca-ով, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն էլ կպատվաստվի ռուսական Sputnik V-ով։ Փաշինյանը միաժամանակ հույս էր հայտնել, որ Ազգային ժողովի նախագահությունից որևէ մեկն էլ կպատվաստվի չինական պատվաստանյութով։

Հիշեցնենք՝ Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների գործընթացը մեկնարկել է ապրիլի 13-ից։

Պատվաստվել կարող են 18 տարեկանից բարձր բոլոր անձինք՝ անվճար, ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից։

Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար։

Лента

Рекомендуем посмотреть