Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց:
Պաշտպանի աշխատակազմից տեղեկացնում են, որ կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ:
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Հայաստան է վերադարձվել ևս 3 հայ ռազմագերի։ Մինչ օրս հայրենիք վերադարձվածների թիվն, այդպիսով, 72 դարձավ։
Հայկական կողմի տարբեր տվյալներով Ադրբեջանում անազատության մեջ է դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ։