Հայրենիք է վերադարձել ևս 3 ռազմագերի. մեկը Շիրակի մարզից է - RadioVan.fm

Онлайн

Հայրենիք է վերադարձել ևս 3 ռազմագերի. մեկը Շիրակի մարզից է

2021-05-04 20:58 , Общество, 1309

Հայրենիք է վերադարձել ևս 3 ռազմագերի. մեկը Շիրակի մարզից է

Բաքվից Հայաստան է վերադարձվել 3 ռազմագերի. քիչ առաջ «Էրեբունի» ռազմական օդանավակայանում վայրէջք կատարած օդանավը հայրենիք է տեղափոխել բաքվի բանտերում ավելի քան 6 ամիս գտնված մեր հայրենակիցներին։

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը լրագրողների հետ զրույցում շնորհակալություն է հայտնել Լեռնային ՂարաբաղումՌուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որի գործուն աջակցությամբ էլ հայ ռազմագերիների վերադարձն իրականացվել է: Ավագյանն ընդգծել է, որ սա հույս է ներշնչում, որ մյուս գերիները ևս կվերադարձվեն Հայաստան:

Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ նրանցից մեկը Շիրակի մարզից Շուխյան Սամվելն է։

«Գերեվարված երեք մեր հայրենակիցն արդեն Երևանում է։ Ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի եւ Ազգային անվտանգության ծառայության ջանքերով նրանք վերադարձվել են հայրենիք։

Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն, հասցրել են կապվել և խոսելհարազատների հետ։ Մեկը Շիրակի մարզից Շուխյան Սամվելն է։

Բարի և շուտափույթ վերադարձ մաղթենք նաև մեր մյուս տղաներին»,-գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով 2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում մինչ օրս ՀՀ էր վերադարձվել 69 քաղաքացի, մեկն էլ՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանը, վերադարձվել է Բեյրութ Լիբանանի իշխանությունների, ՌԴ պետդումայի նախագահի գործուն ջանքերի շնորհիվ։

Հայկական կողմի տարբեր տվյալներով Ադրբեջանում անազատության մեջ է դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ։

Лента

Рекомендуем посмотреть