Ադրբեջանը ստեղծվել է 1918-ին թուրքական բանակի Անդրկովկաս ներխուժելու միջոցով, Արցախը հանդիսացել է հնագույն հայկական պետության անբաժանելի մասը․ 20 փաստ-հիշեցում հայ քաղաքագետից՝ Սահիդովին - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը ստեղծվել է 1918-ին թուրքական բանակի Անդրկովկաս ներխուժելու միջոցով, Արցախը հանդիսացել է հնագույն հայկական պետության անբաժանելի մասը․ 20 փաստ-հիշեցում հայ քաղաքագետից՝ Սահիդովին

2021-05-04 17:42 , Политика, 1504

Ադրբեջանը ստեղծվել է 1918-ին թուրքական բանակի Անդրկովկաս ներխուժելու միջոցով, Արցախը հանդիսացել է հնագույն հայկական պետության անբաժանելի մասը․ 20 փաստ-հիշեցում հայ քաղաքագետից՝ Սահիդովին

Ադրբեջան անունով պետությունը ստեղծվել է 1918թ. մայիսի 28-ին թուրքական բանակի Անդրկովկաս ներխուժելու միջոցով, Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունները չունեն ո՛չ պատմական, ո՛չ էլ իրավական որևէ հիմնավորում: Այդ մասին Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովին հիշեցնում է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։

«20 փաստ այսպես կոչված Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովին ի պատասխան Արցախի վերաբերյալ նրա բարբաջանքներին

Անհայտ ծագմամբ, քոչվոր, խաշնարած, վրանաբնակ ցեղախմբի ներկայացուցիչ, այսպես կոչված Ադրբեջանի մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի նախագահ

Ահմետ Շահիդովին.

Չնայած նրան, որ դու, քո պապերն ու նախապապերը՝ քոչվոր-վրանաբնակները, հեռու եք գիր-գրականությունից, քանզի ձեր հիմնական «փեշակը» գողությունն ու ոչխարապահությունն է, այնուամենայնիվ պետք է միշտ հիշեք հետևյալը, որ՝

1. Արցախը հանդիսացել է հնագույն հայկական պետության անբաժանելի մասը:

2. 1813 թվականից սկսած մինչև 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունը Արցախը հանդիսացել է ռուսական կայսրության սահմանների մեջ մտնող վարչատարածքային միավոր։

3. 1918-1920թթ. իշխանության օրենսդիր մարմնի գործառույթներ իրականացնող արցախահայության տասը համագումարների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված որոշումներից վեցի համաձայն՝ Արցախը հանդիսացել է անկախ քաղաքական միավոր, իսկ առաջին և իններորդ համագումարների որոշումների համաձայն՝ Արցախն իրեն հայտարարել է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը: Որպես անկախ քաղաքական միավոր Արցախն ունեցել է իշխանության գործադիր մարմին՝ ի դեմս սկզբում Միջկուսակցական բյուրոյի, ապա Արցախի Ժողովրդական կառավարության, այնուհետև՝ Ղարաբաղի Հայոց Ազգային Խորհրդի:

4. Ո՛չ դե յուրե, ո՛չ էլ դե ֆակտո Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջան անունով պետության կազմում։

5. Ադրբեջան անունով պետությունը ստեղծվել է 1918թ. մայիսի 28-ին թուրքական բանակի Անդրկովկաս ներխուժելու միջոցով Օսմանյան Թուրքիայի իշխանության կողմից։ Որպես նորաստեղծ պետության անվանում ընտրվել է հարևան Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Ադրբեջան անունով երկրամասի անվանումը։

6. 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չի եղել։ 1920թ. դեկտեմբերի 1-ին Ազգերի լիգան հրաժարվել է ճանաչել Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը՝ Ադրբեջանի՝ նախկինում երբեք պետություն չլինելու, հարևան պարսկական նահանգի անվանումը յուրացնելու և հարևան երկրների հետ ունեցած սահմանային վեճերի պատճառով Ադրբեջանի ճշգրիտ սահմանները որոշելու անհնարինության պատճառներով:

7. 1920թ. նոյեմբերի 30-ին Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետության Հեղափոխական կոմիտեի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը հայտարարվել է Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության մաս։

8. Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի 1921թ. հունիսի 12-ին ընդունած դեկրետով 1920թ. մայիսի 26-ին խորհրդայնացված Լեռնային Ղարաբաղը հայտարարվել է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը։

9. Տարածքային հարցեր լուծելու իրավունք չունեցող Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի չքննարկված և քվեարկության չդրված, այսինքն՝ ըստ էության չընդունված, անօրինական որոշմամբ Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս հանդիսացող Արցախը բռնի կցվել է Խորհրդային Ադրբեջանին՝ առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի կամքը։

10. Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը, խախտելով կովկասյան բյուրոյի 1921թ հուլիսի 5-ի նիստում չքննարկված և քվեարկությամբ չընդունված անօրինական որոշումը, ինքնավար մարզը ձևավորել է Լեռնային Ղարաբաղի տարածքի միայն մի մասում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններից միտումնավոր դուրս թողնելով աշխարհագրորեն և պատմականո-րեն Լեռնային Ղարաբաղի տարածք համարվող Շահումյանը (ներկայումս բռնազավթված է, մտնում է Ադրբեջանի Գորանբոյի շրջանի մեջ), ներկայիս Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանը (նախկին ադրբեջանական ԽՍՀ Քարվաճառի շրջանը, ներկայումս բռնազավթված է Ադրբեջանի կողմից), ներկայիս Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը (նախկին ադրբեջանական ԽՍՀ Լաչինի շրջանը, ներկայումս բռնազավթված է Ադրբեջանի կողմից), ներկայիս Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի մեջ մտնող Կովսականը (նախկին ադրբեջանական ԽՍՀ Զանգելանի շրջանը, ներկայումս բռնազավթված է Ադրբեջանի կողմից), ներկայիս Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի մեջ մտնող Ակնան (նախկին ադրբեջանական ԽՍՀ Աղդամի շրջանը, ներկայումս բռնազավթված է Ադրբեջանի կողմից), ներկայիս Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի մեջ մտնող Քաշունիքը (նախկին ադրբեջանական ԽՍՀ Կուբաթլուի շրջանը, ներկայումս բռնազավթված է Ադրբեջանի կողմից), ներկայիս Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի մեջ մտնող Ջրականը (նախկին ադրբեջանական ԽՍՀ Ջաբրայիլի շրջանը, ներկայումս բռնազավթված է Ադրբեջանի կողմից) և այլն։

11. Խորհրդային Ադրբեջանի իշխանությունը առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի կարծիքը 1923թ. հուլիսի 7-ի դեկրետով Խորհրդային Ադրբեջանի տարածքին ապօրինաբար բռնակցել է Արցախի տարածքի հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան հատվածների մեծագույն մասերը:

12. 1991թ. օգոստոսի 30-ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից՝ վերականգնելով 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած, միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի դեմոկրատական հանրապետություն անունով մի պետականություն, որի մաս երբևէ չի կազմել Արցախը։

13. 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտով հրաժարվելով Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից ու իրեն հայտարարելով 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը՝ Ադրբեջանն ըստ էության անվավեր է համարել Ադրբեջանին վերաբերող խորհրդային շրջանում ընդունված բոլոր իրավական ակտերը։Փաստորեն, վերոնշյալ սահմանադրական ակտով Ադրբեջանի Հանրապետությունն ուժը կորցրած է ճանաչել Արցախը Խորհրդային Ադրբեջանին միացնելու, իսկ իրականում բռնակցելու մասին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի կողմից 1921թ. հուլիսի 5-ի նիստում չքննարկված և քվերակության չդրված, բայց «ընդունված» անօրինական որոշումը։

14. 1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հանրապետություն հռչակելու, ինչպես նաև հռչակված հանրապետությունը նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախահայության կամարտահայտության համաձայն անկախ հռչակելու իրավական գործընթացն իրականացվել է միջազգային ու ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին համապատասխան և դրանց բծախնդիր պահպանմամբ։

15. Խորհրդային Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, ԽՍՀՄ-ից Խորհրդային Ադրբեջանի դուրս գալու հարցով հանրաքվեի անցկացման մասին որոշում ընդունելու փոխարեն 1991թ. օգոստոսի 30-ին ընդունելով «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, ոտնահարել է Ադրբեջանի տարածքում ապրող ժողովուրդների «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի 2-րդ հոդվածով սահման-ված կամարտահայտության իրավունքը։ Այս իմաստով Ադրբեջանը դե յուրե անկախություն է ձեռք բերել 1991թ. դեկտեմբերի 26-ին Խորհրդային Միության լուծարման արդյունքում, մինչդեռ այդ պահին Արցախի Հանրապետությունը գրեթե չորս ամսվա անկախ պետություն էր։

16. ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի կանոնակարգերի համաձայն՝ ՄԱԿ-ը, ի տարբերություն այլևս գոյություն չունեցող Ազգերի լիգայի, պետության սահմաններ կամ պետության տարածքային ամբողջականություն ճանաչելու լիազորություն չունի:

17. Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդել, որ ՄԱԿ-ը որևէ ձևաչափով չի քննարկել Ադրբեջանի Հանրապետության սահմանները կամ նրա տարածքային ամբողջականությունը ճանաչող որևէ հարց:

18. ՄԱԿ-ին անդամակցելու նպատակով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված 1992թ. հունվարի 14-ի դիմումով ՄԱԿ-ին հայտնելով 1920թ. ապրիլին կորցրած անկախության վերականգնման մասին՝ Ադրբեջանի նախագահը համաշխարհային հանրությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը վերականգնել է միջազգայնորեն չճանաչված մի պետականություն, որի կազմում Արցախը որևէ կարգավիճակով երբևէ չի գտնվել:

19. ՄԱԿ-ին անդամակցելու նպատակով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված Ադրբեջանի նախագահի 1992թ. հունվարի 14-ի դիմումի և Ադրբեջանին ՄԱԿ-ի անդամ ընդունելու մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1992թ. մարտի 2-ի բանաձևի համաձայն՝ ՄԱԿ-ը Ադրբեջանին որպես իր անդամ է ընդունել առանց Արցախի Հանրապետության:

20. Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունները չունեն ո՛չ պատմական, ո՛չ էլ իրավական որևէ հիմնավորում»,-ասված է քաղաքագետ Հասան-Ջալալյանի հրապարակման մեջ։

Նշենք՝ օրերս Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը գրել էր, թե 2020-ի «նոյեմբերի 10-ի փաստաթղթի մանրամասներին շարքային հայերն ու սփյուռքը, կարծես, տեղեկացված չեն, ու, որ դրանում հստակ նշված է, թե Ստեփանակերտը և այլ քաղաքներ աստիճանաբար անցնելու են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ, Ստեփանակերտն ամբողջությամբ՝ հունիսին՝ կա՛մ խաղաղ, կա՛մ բռնի ուժով»։ Արձագանքելով այս գրառումներին՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է․

«Արցախն Ադրբեջանի կազմում կամ որևէ ենթակայության տակ լինել չի կարող։

Համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մենք վերականգնելու ենք Արցախի ազատությունն ու անկախությունը նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում»։

Лента

Рекомендуем посмотреть