Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP)հայ պատգամավոր Կարո Փայլանն արձագանքել է թվիթերյան գրառմամբ իր սպառնալիքներ հնչեցրած թուրք անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղի գրառմանը:
«Ժողովրդիս բնաջնջելու մտածելակերպը կրող թափթփուկն ասում է՝ կրկին կանենք։
Դուք կրակեցի՞ք ու մենք չմահացա՞նք: Մահացանք: Սակայն նրանք, ովքեր մնացել են, չեն դադարեցրել արդարության համար մղվող պայքարը և ինձնից հետո էլ չեն դադարեցնելու։ Այս երկրի բարեխիղճ մեծամասնությունը հրապարակը չի թողել քեզ նման ֆաշիստներին և չի էլ թողնելու...»:
Halkımı imha eden zihniyetin kalıntısı “yine yaparız” diyor.
Siz vurdunuz da, biz ölmedik mi? Öldük. Ama geride kalanlar adalet mücadelesini hiç bırakmadı.
Benden sonra da bırakmazlar..
Bu ülkenin vicdanlı çoğunluğu, meydanı senin gibi faşistlere terk etmedi, yine terk etmezler.. https://t.co/EIb4spntxC
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) April 27, 2021
Հիշեցնենք՝ թուրք անկախ պատգամավոր Օզդաղը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան գրառմանն անդրադառնալով՝ վերջինիս Թալեաթ փաշայի եղեռնագործությամբ էր սպառնացել: