Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղն արձագանքելով ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանի թվիթերյան գրառումներին՝ սպառնալիքներ է հնչեցրել նրա հասցեին:
Նշենք՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանը թվիթերյան գրառումներում նշել էր․
«106 տարի անց քայլում ենք Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով: Մեր երեխաներին կրթում ենք Թալեաթ փաշայի անվան դպրոցներում: Եթե այսօր Գերմանիայում Հիտլերի անվամբ փողոցներ լինեին և երեխաները սովորեին վերջինիս անվան դպրոցներում, ապա Գերմանիան կլիներ ճիշտ այդպիսին, ինչպիսին հիմա Թուրքիան է: ․․․Քանի որ 106 տարի շարունակ հերքվում է Հայոց ցեղասպանությունը, այս հարցը շարունակում է մնալ այլ խորհրդարանների և այլ պետությունների ղեկավարների քննարկման առարկա: Հայ ժողովրդի ցավը պետք է տեղափոխենք Թուրքիա»:
“106 yıldır Ermeni Soykırımı inkâr edildiği için, bu mesele başka meclislerin, başka devlet başkanlarının konusu olmaya devam etmektedir.
Ermeni halkının acısını, ait olduğu topraklara, bu topraklara, Türkiye’ye taşımalıyız.” pic.twitter.com/8Du3944UNL
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) April 24, 2021
106 yıl sonra, Soykırımın mimarı Talat Paşa isimli caddelerde yürüyoruz. Talat Paşa isimli okullarda çocuklarımızı okutuyoruz.
Almanya’da bugün Hitler isimli caddeler olsaydı, Hitler isimli okullarda çocuklar okusaydı nasıl bir Almanya olacaksa, öyle bir Türkiye’de yaşıyoruz.
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) April 24, 2021
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ Թուրք պատգամավոր Ումիթ Օզդաղն, ահա, Twitter-ում այսպես է արձագանքել այդ գրառումներին․
«Անդաստիարակ, սադրիչ անձավորություն: Եթե շատ գոհ չես, գնա գրողի ծոցը: Թալեաթ փաշան աքսորել է ոչ թե հայրենասեր հայերին, այլ քո նման թիկունքից հարվածողներին: Երբ գա ժամանակը քեզ հետ էլ նույնը կպատահի և պետք է պատահի»:
Terbiyesiz tahrikçi adam. Çok memnun değilsen çek git cehennemin dibine. Talat Paşa vatansever Ermenileri değil senin gibi arkadan vuranları sürdü. Sen de zamanı gelince bir Talat Paşa deneyimi yaşayacaksın ve yaşamalısın. https://t.co/DicwpbvuAM
— Prof. Dr. Ümit Özdağ (@umitozdag) April 26, 2021