Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան - RadioVan.fm

Онлайн

Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան

2021-04-26 18:54 , Политика, 1142

Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի մեջլիսի նախագահությանը:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ՝ հայազգի պատգամավորն իր նախագծով առաջարկում է նաև ցեղասպանության պատասխանատուների անունները վերացնել հանրային վայրերից և փոփոխություն կատարել Թուրքիայի «Քաղաքացիության մասին» օրենքում:

Փայլանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է պատասխանատվություն ստանձնի և Մեծ եղեռնը կոչի իրական անունով:

«1915թ ապրիլի 24-ը հայ ազգի Մեծ Եղեռնի սկիզբը դարձավ։ Հայ ժողովուրդը մասսայականորեն տեղահանվեց իր հայրենիքից ու տնից, հայրենի գյուղերից, քաղաքներից՝ բռնելով հարկադիր գաղթի ճանապարհը նրանց մեծ մասն այդ գաղթի ճանապարհին սպանվեց։ Կոտորածից փրկված որբերից մեկն էլ իմ հորական տատն էր։ Այդ որբերն արդեն 106 տարի արդարություն են որոնում։ Հորական տատս հեռացավ կյանքից՝ առանց տեսնելու այդ արդարությունը։ Երկրորդ սերունդը՝ հայրս, նույնպես մահացավ՝ առանց արդարության հասնելու։ Ես՝ որպես Թուրքիայում ապրող հայ, ով երրորդ սերնդի ներկայացուցիչն է, այդ արդարությունը փնտրում եմ Թուրքիայում՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում»,-իր ներկայացրած բանաձևի վերաբերյալ գրավոր հայտարարությունում նշել է Փայլանը՝ հավելելով, որ Հայոց ցեղասպանությունը այլ երկրների օրակարգ է մտնում հենց այն պատճառով, որ այն չի քննարկվում Թուրքիայում։

Հիշեցնենք՝ 2019-ի հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը համոզմունք էր հայտնել, որ մեր ցավը դարձել է այլ խորհրդարանների օրակարգի նյութ, քանի որ Թուրքիան 105 տարուց ավել ուրանում է այն։ «Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի անդամն եմ ես»,-գրել էր Թուքիայի հայազգի պատգամավորը:

Лента

Рекомендуем посмотреть