«Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը»․ Կարո Փայլան - RadioVan.fm

Онлайн

«Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը»․ Կարո Փայլան

2019-10-30 14:57 , Политика, 1428

«Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը»․ Կարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմանը՝ ընդգծելով, որ հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը։

«Տասնյակ խորհրդարաններից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը։ Մեր ցավը դարձավ այլ խորհրդարանների օրակարգի նյութ, քանի որ մեր երկիրը 105 տարուց ավել ուրանում է այն։ Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը, որի անդամն եմ ես»,-գրել է Թուքիայի հայազգի պատգամավորը:

Հիշեցնենք՝ նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 405 կողմ, 11 դեմ, ընդունել է հանրապետականների և դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձևը, որում արձանագրվում է` Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը:

«Մենք պարտավոր ենք, հարգելով պատմությունը, անկեղծորեն հայտարարել, որ 1,5 միլիոն հայերի սպանդը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»,-հայտարարել է Հայկական հարցերով կոնգրեսական հանձնախմբի համանախագահ, բանաձևի համահեղինակ Ֆրանկ Փալոնը, ում համոզմամբ՝ փաստաթուղթը չի կարող մեղմել այն սարսափը, որ ապրել են ցեղասպանության ականատեսները, կարող է հավատ ներշնչել ապագայի հանդեպ:

ՀՀ արտգործնախարարությունն այսօր տարածած հաղորդագրությամբ նշել է, որ Թիվ 296 բանաձևը հզոր ուղերձ է ցեղասպանության չարիքի ժխտման և արդարացման դեմ պայքարում։

Лента

Рекомендуем посмотреть