«Այս ղեկավարությունը թքած ունի թե՛ մեր, թե՛ մեր երեխաների վրա». անհետ կորածների հարազատները պակ են պահում ՊՆ մուտքերը - RadioVan.fm

Онлайн

«Այս ղեկավարությունը թքած ունի թե՛ մեր, թե՛ մեր երեխաների վրա». անհետ կորածների հարազատները պակ են պահում ՊՆ մուտքերը

2021-04-09 12:09 , Общество, 1175

«Այս ղեկավարությունը թքած ունի թե՛ մեր, թե՛ մեր երեխաների վրա». անհետ կորածների հարազատները պակ են պահում ՊՆ մուտքերը

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները երեկվանից փակ են պահում ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) շենքի մուտքերը։

«Այս ղեկավարությունը՝ թե՛ կառավարությունը, թե՛ պաշտպանության նախարարությունը, արհամարհում են մեր երեխաներին: Թքած ունեն թե մեր վրա, թե մեր երեխաների վրա»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց 44-օրյա պատերազմի ժամանակ անհետ կորած ժամկետային զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը՝ խնդրելով Հայաստանի բոլոր մարզերի բոլոր ծնողներին, որոնց երեխաներն անհետ կորած են, զոհված են ու ոչ միայն՝ միանան իրենց։

«Եկեք, նստենք այստեղ ու սպասենք մեր բալաներին»,-ասաց նա՝ նշելով, որ ներսից «մի երկու տականք» սադրանքի են դիմել՝ հրմշտոց, ճաղավանդակների այն կողմից շշեր են նետել ծնողների վրա։

«Եթե իրենք զոհված երեխայի ծնողին չանչում են, անհայտ կորած զինվորի մորը չանչում են, հորը շշովխփում են,արդեն հասկացեք, թե այստեղ ինչ տեսակի տականքներ են: Սրանք տականքներ են: Չեմ ասում բոլորի մասին, մեջները լավ տղաներ էլ կան, ուղղակի մարդիկ ճարները կտրած,չեն կարողանում բան անել»,-ընդգծեց Արսեն Ղուկասյանը։

Նշենք՝ երեկ՝ ապրիլի 8-ին, պաշտոնապես հաստատվել էր, որ հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնալու Հայաստան, սակայն քիչ անց հայտարարվել էր հետաձգման մասին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից պարզաբանել էին, որ «գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է»։

Лента

Рекомендуем посмотреть