Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի՝ ում է վստահելու հաջորդ իշխանությունը. Գագիկ Ծառուկյան - RadioVan.fm

Онлайн

Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի՝ ում է վստահելու հաջորդ իշխանությունը. Գագիկ Ծառուկյան

2021-03-18 19:36 , Политика, 989

Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի՝ ում է վստահելու հաջորդ իշխանությունը. Գագիկ Ծառուկյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն: Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելուհաջորդ իշխանությունը:

Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Խաղաղություն հայ ժողովրդին, Աստված պահապան բոլորիս»:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել վարչապետի հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ, որի արդյունքներով, ինչպես և Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ ունեցած քննարկումները հաշվի առնելով, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։

Лента

Рекомендуем посмотреть