Այսօր՝ մարտի 18-ին, տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:
Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության նախագահի, «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ ունեցած քննարկումները, սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: