Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարարական ջոկատներն այսօր կատարած որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն: Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր որոնումները՝ երկու ջոկատով, իրականացվելու են Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Որոնումները կշարունակվեն վաղը՝ Հադրութի շրջանում:
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1502 է: