Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր վերսկսվել են։Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փոխանցմամբ՝ որոնումները՝ երկու ջոկատով, իրականացվում են Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Հիշեցնենք՝ նախօրեին անբարենպաստ եղանակի պատճառով Արցախում որոնումները դադարեցվել էին։ Արցախի ԱԻՊԾ-ից նշել էին, որ, եթե ձյան տեսքով տեղումներ չլինեն ու բավարար տեսանելիություն լինի՝ աշխատանքներն այսօր կվերսկսվեն։
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1499 է: