Այսօր Հայաստանի Հանրապետություն կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն:
Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ)՝ տեղեկացնելով, որ մարտի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի արտգործնախարարի և Անն Լինդեի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամլո ասուլիսը։
Նշեք՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Հայաստան է ժամանում Բաքվից, որտեղ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Վերջինս, ի դեպ, Լինդեի հետ կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե եռակողմ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին, «մնացածները հանցագործներ են»։
Հավելենք՝ Անն Լինդեն տարածաշրջանում է՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ քննարկելու ղարաբաղյան խնդիրն ու վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Երկու երկրներ այցից առաջ Լինդեն թվիթերյան գրառմամբ հայտնել էր, որ օգտակար ճեպազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իր անձնական ներկայացուցչի՝ Կասպրշիկի հետ։
Useful briefing by Co-Chairs of the @OSCE Minsk Group and my Personal Representative #Kasprzyk ahead of my upcoming visit to #Azerbaijan and #Armenia. #OSCE2021SWE pic.twitter.com/wZyQtG2vbl
— Ann Linde (@AnnLinde) March 10, 2021