ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի համաձայն՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ հայտարարեց Օնիկ Գասպարյանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարվելու մասին։ Փաշինյանը նախագահին միջնորդություն է ներկայացրել այդ պաշտոնում նշանակել Արտակ Դավթյանին, որին, հիշեցնենք, նույն պաշտոնից ազատել էր նախորդ տարվա հունիսին՝ որդու հարսանյաց արարողությանը հակահամաճարակային կանոնները չպահպանելու համար։
Նախագահ Արմեն Սարգսյանը, նշենք, միջնորդության առնչությամբ որոշում կարող է կայացնել եռօրյա ժամկետում։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը