Արցախում նախօրեին տեղացած առատ ձյան պատճառով զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են:
Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)։
Հիշեցնենք՝ երեկ ևս չեղարկվել էին Արցախի հարավային թևում նախատեսված որոնողական աշխատանքները՝ մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով։
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1490 է: