Մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են։
Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)՝ ընդգծելով, որ նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս:
«Եթե եղանակային պայմանները թույլ տան՝ որոնումները կշարունակվեն վաղը»,-ընդգծում են գերատեսչությունից:
Ընդհանուր առմամբ, պատերազմի ավարտից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների թիվը 1490 է: