Երկրում լարվածության թուլացման նպատակով նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱԺ նախագահի, խմբակցությունների ղեկավարների հետ - RadioVan.fm

Онлайн

Երկրում լարվածության թուլացման նպատակով նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱԺ նախագահի, խմբակցությունների ղեկավարների հետ

2021-02-26 17:27 , Политика, 1051

Երկրում լարվածության թուլացման նպատակով նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱԺ նախագահի, խմբակցությունների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում Հանրապետության նախագահի և խորհրդարանի դերը։

Նախաձեռնած քննարկումների շրջանակում՝ նախագահ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

«Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր»,-մանրամասնում են նախագահականից՝ նշելով, որ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները:

Նախագահի գրասենյակն այսօր ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Նա նախատեսում է հանդիպել նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ Օնիկ Գասպարյանի հետ, որին պաշտոնից ազատելու առաջարկով Արմեն Սարգսյանին երեկ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նախագահը մինչ այս պահը չի ստորագրել փաստաթուղթը՝ հայտնելով, որ, համաձայն Սահմանադրության, երեք օր ունի իր դիրքորոշումն արտահայտելու համար:

Лента

Рекомендуем посмотреть