Երեկ ժամը 23-ից Հայաստան գազի առաքումը վերականգնվել է - RadioVan.fm

Онлайн

Երեկ ժամը 23-ից Հայաստան գազի առաքումը վերականգնվել է

2021-01-15 16:17 , Экономика, финансы, 1481

Երեկ ժամը 23-ից Հայաստան գազի առաքումը վերականգնվել է

«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ վերականգնողական աշխատանքները մայրուղային գազատարի վրա ավարտվել են ժամկետից շուտ, և արդեն երեկ ժամը 23:00-ին Հայաստան բնական գազի առաքումը անհրաժեշտ ծավալով վերականգնվել է:

Հիշեցնենք՝ Հայաստան բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն էր առաջացել հունվարի 14-ի ժամը 07:00-ից մինչև ս.թ. հունվարի 15-ը ժամը 07:00-ն դադարեցնել հանրապետություն բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով, ժամանակավորապես արգելվել էր գազ մատակարարել ԱԳԼՃԿ-ներին և Երևանի ՋԷԿ-ին, իսկ սպառղներին վստահեցվել էր, որ պահեստավորված է առավելագույն ծավալի բնական գազ, այդուամենայնիվ, կոչ էր արվել հնարավորինս խնայողաբար օգտագործել բնական գազը։

Նշենք՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 724 721։

Лента

Рекомендуем посмотреть