Ադրբեջանցիները Արցախի տարածքում հերթական անգամ պղծել են հայկական հուշարձանները։
«Սոցիալական ցանցերում հրապարակված մեկ այլ տեսանյութ, որը ցույց է տալիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի հուշարձանների կանխամտածված ոչնչացումը»,-գրել է ՀՀ արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հրապարակելով տեսանյութ։
Another video published in social media demonstrating intentional destruction of #Armenia'n monuments by #Azerbaijan'i armed forces: Arakel village of #Hadrut region of the Republic of #Artsakh (currently occupied by Azerbaijan). pic.twitter.com/txRHP3XHdX
— Anna A. Naghdalyan (@naghdalyan) January 12, 2021
Հիշեցնենք՝ Ադրբեջանի մշակույթի նախարարն ավելի վաղ հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում գտնվող պատմական և մշակութային հուշարձանները կպահպանվեն և հասանելի կլինեն բոլոր, այդ թվում՝ հայկական համայնքի համար։ Դեռ ավելին, Անար Քերիմովը ընդգծել էր, թե իրենք «երբեք չենք պայքարում հուշարձանների հետ»։