Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն:
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Հիշեցնենք՝ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Նարեկ Սարդարյանը անհայտ կորել էր 2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս։ Այնուհետ պարզվել էր, որ նա գերեվարվել է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեպքից հետո հայտարարել էր, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 14-ին «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով մեկնարկել է գերիների փոխանակման գործընթացը, որ շրջանակում հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել ընդհանուր 12 մարդ, իսկ Ադրբեջանից Հայաստան են վերադարձվել 44 գերիներ, 30-ը՝ զինծառայողներ են, 14-ը՝ քաղաքացիական անձիք։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը