Փաշինյանը հանդիպել է դեռևս գերության մեջ գտնվող անձանց ընտանիքների անդամներին․ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը հանդիպել է դեռևս գերության մեջ գտնվող անձանց ընտանիքների անդամներին․ խոսնակ

2020-12-15 19:32 , Политика, 879

Փաշինյանը հանդիպել է դեռևս գերության մեջ գտնվող անձանց ընտանիքների անդամներին․ խոսնակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է արցախյան պատերազմի հետևանքով դեռևս գերության մեջ գտնվող զինվորական և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի փոխանցմամբ` Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գերիների փոխանակման և նրանց վերադարձի գործընթացի ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Հիշեցնենք՝ երեկ մեկնարկել է գերիների փոխանակման գործընթացը՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Գործընթացի շրջանակում Ադրբեջանի Հայաստան է վերադարձել գերիների առաջին խումը՝ թվով 44 մարդ:

Ինչպես դեկտեմբերի 14-ին ժողովրդին հղած ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այս փուլում «պետք է սկսեն վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես»։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը՝ հայտնել է, որ Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ, և այժմ հարկ է նոր թափով շարունակել ջանքերը նրանց վերադարձնելու ուղղությամբ։

Лента

Рекомендуем посмотреть