Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) զինծառայողների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանուշ Սահակյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիների մի մասի վերադարձին՝ տեղեկացնում են, որ գործընթացի շրջանակներում հայրենիք են վերադարձել ինչպես 27.09.2020թ. լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը ևս իրենք հանձնառել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
«Հայրենադարձվող անձանց կեսից ավելին հանդիսանում են այն գերիները, ում իրավունքների պաշտպանության նպատակով մենք Ադրբեջանի դեմ գանգատներ էինք ներկայացրել Եվրոպական դատարանին: Նրանց իրավունքների լիարժեք վերականգմանն ուղղված մեր հետագա քայլերի մասին դեռ կտեղեկացնենք հանրությանը: Միաժամանակ, վերահաստատում ենք դեռևս Ադրբեջանում պահվող մյուս հայ գերիների վերադարձմանն ուղղված մեր հետևողական քայլերի շարունակականությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Զեյնալյանը։
Նշենք՝ այսօր մեկնարկել է գերիների փոխանակման գործընթացը, որի շրջանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով Ադրբեջանին են փոխանցվել հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական ԼՂՀ պետական սահմանը հատած, անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին առևանգելու ու սպանելու մեղադրանքով դատապարտված դիվերսանտներ դիվերսանտներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, և մի քանի այլ գերիներ՝ ընդհանուր 12 մարդ, իսկ Ադրբեջանից Հայաստան են վերադարձվել 44 գերիներ: