Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի հերոս , գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի ծննդյան տարեդարձը:
«Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությու-նյանի հետ և շնորհավորել նրա ծնդյան տարեդարձը: Քաջ առողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել մեր նվիրյալ զինվորականին, ով մեծ ծառայություններ է մատուցել մեր հայրենիքին ու ժողովրդին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։
Նշենք՝ մարտական դիրքում ստացած վիրավորումով պայմանավորված՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն այս ընթացքում բուժում է ստանում:
Նոյեմբերի 9-ին «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակը հայտնել էր, որ գեներալը ապաքինման փուլում է:
Հիշեցնենք՝ մարտական դիրքում ստացած վիրավորումով պայմանավորված՝ Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահի հոկտեմբերի 26-ի հրամանագրով ազատվել է Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Հոկտեմբերի 28-ին Արայիկ Հարությունյանի հրամանագրով նա արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։