Ջալալ Հարությունյանը վիրավորվել է․ Պաշտպանության բանակի նոր հրամանատար է նշանակվել - RadioVan.fm

Онлайн

Ջալալ Հարությունյանը վիրավորվել է․ Պաշտպանության բանակի նոր հրամանատար է նշանակվել

2020-10-27 11:20 , Общество, 2663

Ջալալ Հարությունյանը վիրավորվել է․ Պաշտպանության բանակի նոր հրամանատար է նշանակվել

Արցախի Պաշտպանության բանակը նոր հրամանատար ունի։ Մարտական խնդիր կատարելու ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության (ԱՀ ՊՆ), Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանի վիրավորմամբ պայմանավորված՝ նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատարի պաշտոնում նշանակվել է նախկինում հանրապետության զինված ուժերում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Միքայել Ալբերտի Արզումանյանը:

«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա:

Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության:

Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը և ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի»,-ՊԲ մարտական կառավարման կենտրոնում հոկտեմբերի 26-ին իր ստորագրած հրամանագրերը ներկայացնելիս՝ ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահը բարձր է գնահատել Ջալալ Հարությունյանի կատարածը և վստահություն հայտնել, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի հրամանատարությամբ պաշտպանության բանակը այսուհետ կարձանագրի շատ ավելի ծանրակշիռ հաջողություններ: ՊԲ-ի նորանշանակ հրամանատարը շնորհակալություն է հայտնել նախագահին բարձր վստահության համար և խոստացել անել հնարավորը մեր ժողովրդի ակնկալիքները լավագույնս արդարացնելու համար:

Лента

Рекомендуем посмотреть