Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը վերահաստատում է՝ մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են:
«Վերահաստատում եմ՝ մարդու իրավունքների միակ պաշտպանները մեր դիրքապահներն են:
Ձեր ցավը տանեմ, տղե՛րք, մենք բոլորս ձեզ հավատում ու սատար ենք ձեր սուրբ առաքելության մեջ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Twitter-ում էլ անդրադառնալով ադրբեջանական ուժերի կողմից անցած գիշեր Արցախի մայրաքաղաքին ծանր հարվածներ ու գնդակոծություններ հասցնելուն, որի հետևանքով ավերվել են քաղաքացիական ու բնակելի շինություններ՝ Արցախի օմբուդսմենը գրել է.
«Ադրբեջանը, Թուրքիան ու ահաբեկիչները շարունակում են Արցախի ժողովրդի դեմ պատերազմական հանցագործությունները։ Մենք դեռ որևէ ակնկալիքներ պե՞տք է ունենանք միջազգային հանրությունից»։
Tonight #Stepanakert was under heavy strikes/shelling by #Azerbaijan, causing large destructions to civilian/residential buildings.
Azerbaijan, #Turkey #terrorists continue #WarCrimes against #Artsakh/#Karabakh people.
Should we still have any expectations from intl community? pic.twitter.com/NEQwklt4Ay
— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) November 8, 2020
Նշենք՝ այսօր առավոտ վաղ ֆեյսբուքյան գրառմամբ Արցախի նախագահը հայտնել էր, որ Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում դիմավորել է կյանքի ամենածանր լուսաբացներից մեկը:
«Կենաց-մահու պայքարը շարունակվում է»,-միաժամանակ ընդգծել էր նա։