Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակերտում. Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փոխանցմամբ՝ հակառակորդը հեռահար հրթիռների 8 հարված է հասցրել Ստեփանակերտի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ:
Արցախի մյուս բնակավայրերում, ըստ գերատեսչության, պահպանվել է հարաբերական հանգիստը։
Հիշեցնենք՝ կեսգիշերն անց ԱԻՊԾ-ն հայտնել էր, որ Ստեփանակերտում վերջին մեկ ժամվա ընթացքում երեք անգամ միացել է տագնապի ազդանշանը, թշնամին ոչ թիրախային հարվածներ է հասցրել բնակելի թաղամասերի ու հանրային նշանակության օբյեկտների վրա։