Արցախի ԱԺ-ի ամոթալի պահվածք դրսևորած ու երկիրը լքած 31, 22-ամյա 3 տղամարդիկ հեռացվել են աշխատանքից - RadioVan.fm

Онлайн

Արցախի ԱԺ-ի ամոթալի պահվածք դրսևորած ու երկիրը լքած 31, 22-ամյա 3 տղամարդիկ հեռացվել են աշխատանքից

2020-11-03 18:33 , Политика, 1305

Արցախի ԱԺ-ի ամոթալի պահվածք դրսևորած ու երկիրը լքած 31, 22-ամյա 3 տղամարդիկ հեռացվել են աշխատանքից

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (ԱՀ ԱԺ) նախագահ Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Արձագանքելով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությանը՝

պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների վերաբերյալ և ըստ այդմ, վերջիններիս աշխատանքից ազատելու և օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, հարկ ենք համարում հայտարարել, որ Արցախի Խորհրդարանն իր պատրաստակամությունն է հայտնում հանդես գալու օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ՝ անհրաժեշտության դեպքում հարցը տեղափոխելով նաև իրավական տիրույթ։

Տեղեկացնում ենք նաև, որ Ազգային ժողովի աշխատակազմի այն տղամարդ աշխատակիցներին, ովքեր նման ամոթալի պահվածք են դրսևորել, ժամանակ էր տրված, անհապաղ վերադառնալ Արցախ և լծվել Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին։

Ազգային ժողովից այդ պատճառով երեք աշխատակից՝ էդուարդ Բախշիյանը՝ 31 տարեկան, առաջատար մասնագետ, Կարեն Հարությունյանը՝ 22 տարեկան, օպերատոր, Գրիգոր Միրզոյանը՝ 22 տարեկան, վարորդ, արդեն իսկ հեռացվել են աշխատանքից»:

Նշենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները, այսօր տարածած հայտարարությամբ հավաստիացրել է, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար: Միաժամանակ, նշվել էր, որ բոլոր նրանց, ովքեր կգիտակցեն իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին, հնարավորություն կտրվի։

Лента

Рекомендуем посмотреть