ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել:
Նշենք՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ թշնամին հրետանային միջոցներից կրակ էր արձակել նաև հոկտեմբերի 30-ին։