Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ թշնամին հրետանի է կիրառել, կան կոնկրետ հետևանքներ․ Արծրուն Հովհաննիսյան - RadioVan.fm

Онлайн

Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ թշնամին հրետանի է կիրառել, կան կոնկրետ հետևանքներ․ Արծրուն Հովհաննիսյան

2020-10-30 22:30 , Общество, 1451

Սյունիքի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ թշնամին հրետանի է կիրառել, կան կոնկրետ հետևանքներ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ մարտական գործողություններ են եղել, Ադրբեջանի զինված ուժերի հրետանային միջոցներից այս ուղղությամբ կրակ է արձակվել, կան կոնկրետ հետևանքներ։

Այդ մասին «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ում քիչ առաջ կայացած մամլո ասուլիսում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ զոհերի և վիրավորների վերաբերյալ առավել հստակ տեղեկություն կհաղորդվի լրացուցիչ։

Ինչ վերաբերվում է ռազմաճակատում տիրող իրավիճակին՝ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հակառակորդը ողջ օրվա ընթացքում ինտենսիվ մարտական գործողություններով՝ գրոհիչ խմբավորումներ, հրետանային խիտ կրակ, փորձել է ճեղքել ռազմաճակատը Մարտունի, Ճարտար ուղղությամբ, սակայն հայկական զինված ուժերը չեն ընկրկել և այս պահի դրությամբ որևէ դիրքային փոփոխություն չկա։

Ընդհանուր առմամբ, պաշտպանության նախարարության ներկայացուցչի գնահատմամբ՝ պատերազմն իր սաստկությունը մի փոքր կորցրել է։

Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть