Ադրբեջանում սիրիացի հրամանատար է սպանվել, Արցախի դեմ կռվող տասնյակ զինյալներ անհետ կորած են․ Էլիզաբեթ Ցուրկով - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանում սիրիացի հրամանատար է սպանվել, Արցախի դեմ կռվող տասնյակ զինյալներ անհետ կորած են․ Էլիզաբեթ Ցուրկով

2020-11-02 18:16 , Общество, 1328

Ադրբեջանում սիրիացի հրամանատար է սպանվել, Արցախի դեմ կռվող տասնյակ զինյալներ անհետ կորած են․ Էլիզաբեթ Ցուրկով

Թուրքիայի աջակցությունը վայելող «Ալ-Համզա» դիվիզիայի 80-րդ բրիգադի հրամանատար Օմար ալ-Ջալաբին սպանվել է Ադրբեջանում։ Այս մասին Twitter-յան գրառմամբ հայտնում է Սիրիայի հարցով ամերիկացի փորձագետ Էլիզաբեթ Ցուրկովը։ Նա հղում անելով իր աղբյուրին՝ հավելում է, որ Ադրբեջանում սպանված 9 սիրիացիների դիերը տեղափոխվել են Սիրիայի հյուսիսում գտնվող Հիվար Քիլիս։

Մեկ այլ գրառման մեջ էլ Ցուրկովը նշում է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ևս մեկ խմբավորման՝ «Սուլթան Մուրադի» դիվիզիայի տասնյակ զինյալներ անհետ կորած են Լեռնային Ղարաբաղում։

Փորձագետի խոսքով՝ զինյալները մոլորվում են, քանի որ ծանոթ չեն տեղանքին։

«Առնվազն 2 վարձկան գերեվարվել է հայկական ուժերի կողմից և հայտնվել տեսանյութում»,-գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ անկախ լրագրող Լինդսի Սնելը, ով այս օրերին ակտիվորեն լուսաբանում է Արցախյան գոյամարտը, Twitter-յան գրառմամբ, հղում անելով արաբական աղբյուրներին, հայտնել էր, որ ադրբեջանական զինուժի կազմում ռազմական գործողությունների մասնակցող գրոհայինների շրջանում խուճապ է: Ըստ նրա՝ «Սուլթան Մուրադ» ահաբեկչական ստորաբաժանման 250 զինյալներ հրաժարվել են մեկնել Ադրբեջան:

Лента

Рекомендуем посмотреть