Անկախ լրագրող Լինդսի Սնելը, ով այս օրերին ակտիվորեն լուսաբանում է Արցախյան գոյամարտը, Twitter-յան գրառումներում հղում անելով արաբական աղբյուրներին՝ նշում է, որ ադրբեջանական զինուժի կազմում ռազմական գործողությունների մասնակցող գրոհայինների շրջանում խուճապ է:
Ըստ նրա՝ «Սուլթան Մուրադ» ահաբեկչական ստորաբաժանման 250 զինյալներ հրաժարվել են մեկնել Ադրբեջան:
««Համզա» խմբավորումից ուղարկել են 1000 զինյալներ, որոնցից շուրջ 300-ը վերադարձել են, շատերը՝ մահացել: (Ես դեռ զարմացած եմ վերադարձի առիթով: Համզայի մնացյալ մասը հուսահատորեն փորձում է վերադառնալ, բայց նրանց թույլ չեն տալիս)»,-գրել է Լինդսի Սնելը:
Լրագրողի փոխանցմամբ՝ նրանք, ովքեր հասցրել են վերադառնալ, հաղորդում են, որ ադրբեջանական բանակը մոտակայքում է եղել, բայց չի կռվել, այլ սիրիացիներից ավելի քան 200 մետր հետ է եղել: Այսինքն՝ ըստ սիրիացի զինվորականի, Ադրբեջանն օգտագործում է սիրիացիներին՝ որպես մարդկային վահանի:
They sent 1000 Hamza. Around 300 returned. Lots died. (I'm still surprised about the return. The remaining Hamza were also desperate to leave and weren't allowed.) pic.twitter.com/y9YJscBAeF
— Lindsey Snell (@LindseySnell) October 15, 2020
Amazing: "the Azerbaijani army was there, but they didn't fight, they stayed 200m behind the Syrians."
They're literally using the Syrians as human shields. pic.twitter.com/OnhWxEFrI8
— Lindsey Snell (@LindseySnell) October 15, 2020