Ադրբեջանական կողմը հրթիռակոծել է Շուշին, կան վիրավորներ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական կողմը հրթիռակոծել է Շուշին, կան վիրավորներ

2020-10-31 10:39 , Общество, 989

Ադրբեջանական կողմը հրթիռակոծել է Շուշին, կան վիրավորներ

Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է որ միայն Ստեփանակերտը, այլ նաև՝ Շուշին:

Այդ մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարությանն հրապարակումից։

Հաղորդվում է, որ Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:

Նշենք՝ այսօր ավելի վաղ Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ, թշնամական ուժերի թիրախում հայտնվել է Արցախի մայրաքաղաքի կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: Կան նյութական վնասներ։

Լուսանկարը՝ Էրիկ Գրիգորյանի

Лента

Рекомендуем посмотреть