Ի հեճուկս ժնևյան պայմանավորվածության՝ թշնամին առավոտյան հրթիռակոծել է Ստեփանակերտի կենտրոնական շուկան և այլ բնակավայրեր - RadioVan.fm

Онлайн

Ի հեճուկս ժնևյան պայմանավորվածության՝ թշնամին առավոտյան հրթիռակոծել է Ստեփանակերտի կենտրոնական շուկան և այլ բնակավայրեր

2020-10-31 09:46 , Общество, 1328

Ի հեճուկս ժնևյան պայմանավորվածության՝ թշնամին առավոտյան հրթիռակոծել է Ստեփանակերտի կենտրոնական շուկան և այլ բնակավայրեր

Ի հեճուկս հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Ժնևում կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությունների անվերապահ կատարման պայմանավորվածության՝ Արցախի մայրաքաղաքը կրկին արթնացել է թշնամու արձակած հրթիռների ձայներից. թիրախում դարձյալ քաղաքացիական ենթակառուցվածքներն են։

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) հաղորդմամբ՝ առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. 7:08-ին քաղաքում լսվել են պայթյունի ձայներ, այս անգամ ադրբեջանական ուժերի թիրախում կենտրոնական շուկան է եղել։

Հաղորդվում է, որ ավերվել է հանրային նշանակության ենթակառուցվածքի մի մասը, նյութական մեծ վնաս պատճառվել խաղաղ բնակչությանը:

Հաջորդ պայթյունից ավերվել է բնակելի տուն՝ ամբողջ գույքով: Մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Միաժամանակ նշվում է, հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերն, ընդհանուր առմամբ մայրաքաղաքում և շրջաններում պահպանվել էր հարաբերական հանգիստ իրավիճակը:

Նշենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ երեկ ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, այդ թվում` չթիրախավորել խաղաղ բնակչությանը, ոչ ռազմական օբյեկտները, ներգրավվել ռազմի դաշտում մնացած աճյունները հավաքելու և փոխանակելու աշխատանքներին:

Այդ մասին արտգործնախարարների հետ հանդիպումից հետո հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Лента

Рекомендуем посмотреть