ՀՀ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ․տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):
ՊՆ խոսնակն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Նշված էր, որ անօդաչուներից մեկը ընկել է ՀՀ տարածքում և, որ հայկական կողմը ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:
Ավելի ուշ հաղորդվեց, որ հակառակորդն այդ ուղղությամբ շարունակել է կրակ վարել, կան վիրավորներ։