Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Կան վիրավորներ։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, ով ժամ առաջ տեղեկացրել էր, որ ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Նշվել էր, որ հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների:
ՊՆ խոսնակն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Նշված էր, որ անօդաչուներից մեկը ընկել է ՀՀ տարածքում և, որ հայկական կողմը ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ: