ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների:
ՊՆ խոսնակն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, ադրբեջանական կողմը անօդաչուներով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: Նշված էր, որ անօդաչուներից մեկը ընկել է ՀՀ տարածքում։