Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է, կողմերը դիրքային փոփոխություններ գրեթե չեն ունեցել. Արծրուն Հովհաննիսյան - RadioVan.fm

Онлайн

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է, կողմերը դիրքային փոփոխություններ գրեթե չեն ունեցել. Արծրուն Հովհաննիսյան

2020-10-19 23:37 , Общество, 1149

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է, կողմերը դիրքային փոփոխություններ գրեթե չեն ունեցել. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է, կորուստների մասին թվային տվյալները կամփոփվեն ավելի ուշ. ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ում այսօր 22:00-ին հրավիրված ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այսօր վաղ առավոտյան հարավային ու հյուսիսային ուղղությամբ հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել, հյուսիսային ուղղությամբ մեկ-երկու գրոհներից հետո հետ է շպրտվել, հարավում տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին։

«Կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել։ Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ի դեպ՝ ճեպազրույցին մասնակցում էր նաև «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:

«Բարձր ձայնով հայրենասիրական երաժշտություն լսելով կամ պտտվելով՝ մենք չենք օգնում կամ ոգևորում մեր զինվորներին: Բոլորս պարտավոր ենք իրենց կողքին լինել ու պետք է լինենք»,-ասաց նա:

Հովհաննիսյանների ճեպազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Նշենք՝ հայրենիքի պաշտպանության մարտերում նահատակված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը այսօր ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կոչ էր արել թևաթափ չլինել:

«Թևաթափ լինելու ո՛չ ժամանակ ունենք, ո՛չ իրավունք»,-ընդգծել էր Արտակ Հովհաննիսյանը:

Лента

Рекомендуем посмотреть