Արցախի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի կողմից գիշերվա ընթացքում խաղաղ բնակավայրերի հրետակոծության հետևանքները փաստող տեսանյութ է տարածել, որում ավերված բնակելի տներ են, վնասված խանութներ, մեքենաներ։
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ գիշերվա ընթացքում, լուսադեմին, հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է Ստեփանակերտի կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոցներ, նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել: Տուժել է 3 քաղաքացիական անձ: