Ադրբեջանը րոպեներ առաջ կրկին հրետակոծել է Ստեփանակերտի քաղաքացիական շրջանները։
«Տուժածների մասին առայժմ տվյալներ չկան։ Բաքուն մինչև վերջին պահը օգտագործում է ռազմական հանցագործությունների նույն ոճը»,-Twitter-ում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
#BREAKING!#Azerbaijan a few mins ago again struck #Stepanakert civilian areas with missiles. No data on casualties yet.#Baku uses the same style of #WarCrimes by the very last moment.#AzerbaijaniAggression #HumanRights #DontBeBlind
— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) October 10, 2020
Ավելի վաղ տեղեկացրել էին, որ մինչ հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելը հակառակորդը փորձեր է անում սահմանին փոխել իրավիճակը։
Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների նախարարների հանդիպման արդյունքներով ձեռք բերված մարդասիրական նպատակներով հրադադարի մասին հայտարարությունից հետո արցախա-ադրբեջանական հակամարտության ճակատային գծում ներկա պահին տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են մարտական գործողությունները: Առավել թեժ մարտեր են ընթանում հարավային ուղղությամբ: Հակառակորդը լայնորեն կիրառում է հարվածային թռչող սարքեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում ցավոտ հարվածներ: