«Հպարտանում եմ ձեզանով, տղաներ, շարունակեք մղել ձեր ազնիվ պայքարը»․ «Պոկերի արքա»-ն զորակցել է հայ զինվորներին - RadioVan.fm

Онлайн

«Հպարտանում եմ ձեզանով, տղաներ, շարունակեք մղել ձեր ազնիվ պայքարը»․ «Պոկերի արքա»-ն զորակցել է հայ զինվորներին

2020-10-09 18:22 , Культура, Шоу бизнес, 1201

«Հպարտանում եմ ձեզանով, տղաներ, շարունակեք մղել ձեր ազնիվ պայքարը»․ «Պոկերի արքա»-ն զորակցել է հայ զինվորներին

Ամերիկահայ հայտնի միլիոնատեր, հանրահայտ «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը զորակցությունն է հայտնել հայ զինվորներին, որոնք Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում հանուն հայրենիքի պաշտպանության կենաց-մահու կռիվ են մղում։

«Ամուր կացեք, ձեր ազգը ձեր թիկունքում է, ձեր թիկունքում եմ ես: Հպարտանում եմ ձեզանով, տղաներ, շարունակեք մղել ձեր ազնիվ պայքարը»,-Twitter-ում գրել է Բիլզերյանը, որի ընտանիքը 250 հազար դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով նվիրատվությանը:

Հիշեցնենք՝ «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը եղբոր՝ Ադամ Բիլզերյանի հետ Հայաստան 2018-ի օգոստոսի 27-ին կատարած այցի ժամանակ ՀՀ քաղաքացիություն ստանալու երդում է տվել։

Այդ օրերին Արցախ այցելելու համար Ադրբեջանը ամերիկահայ միլիոնատերի նկատմամբ հետախուզում էր հայտարարել։ Բացի այդ՝ հայկական երկրորդ հանրապետություն Բիլզերյանի այցի առնչությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը։

Лента

Рекомендуем посмотреть