Պաշտպանության բանակի (ՊԲ) հուժկու հարվածների արդյունքում, թշնամին ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Իսկ ժամեր առաջ առաջնագծի հարավային թևով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհը վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար։
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ շեշտելով՝ «Ամուր ենք կանգնած»։
Նշենք՝ այսօր կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր և մեծաքանակ ռազմական տեխնիկա, ներառյալ՝ տանկեր և հրետանի, լայնամասշտաբ հարձակում է սկսել հարավային ուղղությամբ՝ անտեսելով նաև Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) տարածքի անվտանգությունը։